Վրաստանում «Միասնական չեզոք Վրաստան» շարժումը վերածվում է կուսակցության։ Շարժման առաջնորդներից մեկը հայտարարել է. «Անհրաժեշտ է դադարեցնել եվրոպական պատրանքները, որոնց մեջ շարունակում է գտնվել իշխանությունը, որը նպատակ ունի Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը 2030 թվականին։ Ակնհայտ է, որ Եվրամիությունում տեղի է ունենում եվրոպական բոլոր արժեքների դեգրադացիա․ բրյուսելյան բյուրոկրատիան ծառայում է ոչ ֆորմալ օլիգարխիկ խմբերին և աջակցում է մեր երկրում նրանց, ովքեր ցանկանում են տապալել օրինական ընտրված իշխանությունը»։
Վատո Շաքարիշվիլիի խոսքով՝ «ոչ ԵՄ-ին, ոչ էլ ԱՄՆ-ին պետք չէ ինքնիշխան Վրաստան։ Նրանց Վրաստանը պետք է միայն որպես թնդանոթի միս»։
Ամբողջ ողբերգությունն այն է, որ Հայաստանում չկա ոչ մի կուսակցություն, որը հանդես գար երկրի եվրոպական ինտեգրման դեմ։
Հայաստանում անգամ չկա այն միտքը, որ եվրաինտեգրման գործընթացը եղել է և կա ազգային անվտանգության սպառնալիք։
Հայկ Այվազյան